ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Իմացողներն ու կարողները դեռ լուռ են, չիմացողներն ու անկարողներն աղմկում են

Իմացողներն ու կարողները դեռ լուռ են, չիմացողներն ու անկարողներն աղմկում են
04.10.2024 | 18:15

Զարմանալի է ինձ համար, որ շատերը մեծ թեթևությամբ ու ինքնավստահ աջ ու ձախ խոսում են նոյեմբերի 9-ի փաստաթղթից՝ ինչ անել դրա հետ, ինչ այլընտրանքներ կան կամ չկան: Իրար մեղադրում եմ, քրքջում, հեգնում, ուրախանում:

Ո՞նց կարելի է ՈՐԵՎԷ կարծիք ունենալ էդ մասին, եթե հավաստի տեղեկատվություն չունես մեր զինված ուժերի վիճակի, Ադրբեջանի հետ ռազմական բալանսի ու ռազմական առճակատման դեպքում իրատեսորեն հնարավոր դաշինքների, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ու հավաքական Արևմուտքի իրական ծրագրերի, նրանց կարմիր գծերի, նրանց ընթացիկ ու տեսանելի շահերի կոմբինացիաների ու բազում այլ առանցքային հանգամանքների մասին (թե՞ դիվանագետների ու պաշտոնյաների հայտարարությունները համարում եք բավարար՝ հասկանալու այդ ամենը):

Իմացողներն ու կարողները դեռ լուռ են, չիմացողներն ու անկարողներն աղմկում են:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Հ.Գ.

Պառլամենտում մեկը կար, անունը չտամ, ամբախ-զամբախ ամեն ինչի մասին ինքնվստահ կարծիք էր հայտնում: Մի անգամ շատ տարիներ առաջ արտերկրում էինք, լրագրողներից մեկը զանգեց հարցրեց Ռուսաստանում տեղի ունեցած ինչ-որ ահաբեկչության մասին: Կյանքում չեմ մոռանա՝ ասաց.

«ես տեղյակ չեմ, թե ինչ է կատարվել, բայց դու պատմի ինչ է եղել, ես կմեկնաբանեմ»:

Կոֆեի բաժակ նայել:

Բան չի փոխվել:

Դիտվել է՝ 1576

Մեկնաբանություններ